О курсе
Բնության մեջ տեղի ունեցող երևույթներն անվանում են բնական երևույթներ։ Ֆիզիկան առաջին բնական գիտությունն է, որն ուսումնասիրել է բնության երևույթները։
«Ֆիզիկա» բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս»՝ բնություն բառից։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական։
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։
Այն, ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ։
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում, գիտության մեջ անվանում են մատերիա։
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է բացահայտել մեր շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները։