Հայերենի տեղը աշխարհի լեզուների շարքում

Продолж-ть 3 мин. 13 Сек.

Бесплатно
Հայերենի տեղը աշխարհի լեզուների շարքում

О курсе

 

Երկիր մոլորակի վրա գոյություն ունի մոտ 7000 լեզու։ Որպեսզի լեզուները հեշտ լինի ուսումնասիրել,լեզվաբանները  դրանք խմբավորել են  ըստ լեզվաընտանիքների՝ հաշվի առնելով լեզուների ծագումը։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախալեզվի հիման վրա՝ որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։

Աշխարհի լեզուները դասակարգվում են հետևյալ լեզվաընտանիքների մեջ՝

1․Հնդեվրոպական  2․Սեմական  3․Քանյան  4․Աֆրիկյան  5․Հոտենտոտ և  Բուշմեն  6․Ավստրիական  7․Դրավիդյան  8․Անդամանյան և այլն։ 

Լեզվաբանությունը հաստատում է, որ հայերենը պատկանում է լեզուների այն մեծ ընտանիքին, որ գիտության մեջ հայտնի է հնդեվրոպական  լեզվատուն անունով։ Այս լեզվաընտանիքին պատկանում են Հնդկաստանի արևելյան ծայրից մինչև Եվրոպայի արևմտյան ծայրը (Իսլանդիա) տարածված լեզուները։ Այս բոլորը նախապես կազմում էին մի լեզու, որով խոսում էին հնդեվրոպական նախահայրենիքում։

Հետևապես՝ տալ հայերենի ամենահին վիճակի նկարագրությունը՝ նշանակում է նկարագրել հնդեվրոպական նախաշրջանի լեզուն և հնդեվրոպացիների քաղաքակրթությունը։

Լեզվաբանների երկար դարերի քրտնաջան աշխատանքը տվել է իր արդյունքը․ նրանք կարողացել են վերականգնել հին ու նոր, մեռյալ և կենդանի հնդեվրոպական գրեթե բոլոր  լեզուներն ու բարբառները, որոնք հնդեվրոպական նախալեզվի շարունակությունն են կազմում։

Հայերենի համար շրջադարձային էր 1875թ․ լույս տեսած մեծ լեզվաբան Հ․Հյուփշմանի  «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» հոդվածը։ Լեզվաբանը հայերենը համեմատորեն քննության ենթարկելով հնդեվրոպական մյուս լեզուների հետ՝ ապացուցեց, որ հայերենն իր բառապաշարով, հնչյունական, քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում, իսկ իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են։

Այսպիսով՝ լեզվաբանը պատմահամեմատական մեթոդի միջոցով ապացուցեց, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ մտնող, բայց առանձին ճյուղ կազմող լեզու է։ 

Содержание курса

videoՀայոց լեզվի զարգացման փուլերը22 Сек.
videoՆախագրային հայերեն26 Сек.
videoԳրային հայերեն։ Գրաբար45 Сек.
videoՄիջին հայերեն34 Сек.
videoԱշխարհաբար1 мин. 6 Сек.
Հերմինե Սահակյան

Հերմինե Սահակյան

Инструктор курса

.