Հայ գրերի գյուտը

Продолж-ть 1 мин. 11 Сек.

Бесплатно
Հայ գրերի գյուտը

О курсе

Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ առկա են բավականին հակասական կարծիքներ, չնայած հիմնականում գերակշռում է դասական մոտեցումը, ըստ որի՝ Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերեն այբուբենի ստեղծողը։

Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը

Զգալով հայոց թագավորության մոտալուտ անկումը՝ Մ․Մաշտոցը երկրի խռովությունն իր համբերության նյութ դարձրեց։ 

Մաշտոցի համար հայոց գրերի հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները․

1․ Թարգմանել քրիստոնեական գրքերը, հայերեն կատարել եկեղեցական արարողությունները

2․ Ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն

3․ Հայությանը փրկել ձուլումից

Հայ դպրության հիմնադրումը


Ստեղծելով հայոց գրերը՝ Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ․ Հայաստանի ավելի քան 300 հազար կմ2 տարածքում առկա տարբեր բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի  որոշում, գրության ձախից աջ և աջից ձախ եղած տարբերակներից մեկի ընտրում, ձայնավորների համար տառեր ունենալ-չունենալու հարցի լուծում։
Հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համակարգերը․ առաջնորդվեց մեկ հնչյունին մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծեց մեկ նշանագիր։
Երկնեց 36 տառ, դրեց հայերենի ուղղագրության հիմքը։
Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած հազար վեց հարյուր տարիներին։
Միջնադարում Մաշտոցի երկնած տառերին ավելացան օ և ֆ-ն, իսկ ուղղագրությունը հետագա դարերում կրեց որոշակի փոփոխություններ։

Содержание курса

videoՀայոց այբուբենը30 Сек.
videoՀեքիաթներ26 Сек.
videoՀայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի15 Сек.
Քրիստինա Աբրահամյան

Քրիստինա Աբրահամյան

Инструктор курса