О курсе
Քաղկեդոնի ժողովը և հայոց եկեղեցին
Քաղկեդոնի ժողովը գումարվել է 451 թվականին Բյուզանդիայի մայրաքաղաք Կ․ Պոլսից ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում։ Քաղկեդոնի ժողովը դատապարտեց Եվտիքեսի ուսմունքը և ընդունեց Հիսուսի երկու բնությունների բանաձևը։
Մինչ Քաղկեդոնի ժողովը տեղի է ունեցել տիեզերական 3 ժողով՝ 325թ․, 381թ․, 431թ․, համապատասխանաբար՝ Նիկեայում, Կ․Պոլսում և Եփեսոսում։ Այս ժողովներում հաստատած որոշումներն ընդունելի են եղել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Մասնավորապես Եփեսոսի տիեզերական ժողովը ընդունեց, որ Քրիստոսի անձի մեջ անբաժանելիորեն միացած են թե՛ մարդկային և թե՛ աստվածային բնությունները։ Սակայն շուտով առաջացավ նոր տեսություն, ըստ որի՝ Քրիստոսի մեջ մարդկային բնությունը լուծված է աստվածային բնության մեջ։ Քաղկեդոնի ժողովը մերժեց վերջինս։ Այս ժողովի որոշումները հետագայում հիմք հանդիսացան եկեղեցու բաժանման համար։