basic




Hayclass
-ի նպատակն է միավորել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին կրթելու առաքելության և կրթվելու գաղափարի շուրջ։


Նոր իրականություն

Ծրագիրը կոչված է ստեղծելու բոլոր հայ ուսուցիչների համար դասավանդման առցանց հարթակ։ 
Այս պահին մեր առաքելությունն է առաջնահերթություն տալ մանկավարժներին, ովքեր տեղահանվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով․ պատերազմ, որը լիովին փոխել է բազմաթիվ հայերի կյանքը։
Ուսուցիչները կիսելու են իրենց փորձը և՛ սփյուռքի, և՛ տեղաբնակ աշակերտների ու ուսանողների հետ։

Բոլոր դասերն անցկացվելու են ինտերակտիվ առցանց հարթակում, որը հեշտությամբ կարող են օգտագործել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: 





basic landing
basic landing
basic landingbasic landing oval

Hayclass կրթական հարթակը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել բազմազան նյութեր տարբեր առարկաներից՝   շախմատ, մաթեմատիկա, բնական գիտություններ, համակարգչային գիտություն, պատմություն և այլն: 
Եթե ցանկանում եք բարելավել ձեր լեզվական և մշակութային իմացությունը, մենք առաջարկում ենք անգլերենի, ռուսերենի և հայերենի, ինչպես նաև հայոց պատմության և գրականության դասընթացներ:

Ծրագիրն ուղղված է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հաղորդակցվելուն, աշխարհի տարբեր մասերում ապրող հայերին՝ հայրենիքը որպես մեկ միասնական ուժ ներկայացնելուն։

Դարձի՛ր մեր ծրագրի անդամ, կրթվի՛ր լավագույն մասնագետների հետ, օգնի՛ր մեր ուսուցիչներին կրկին դասավանդել, հնարավորությու՛ն տուր նրանց հաղթահարել ֆինանսական և սոցիալական դժվարություններն աշխատանքի միջոցով։

basic landing 2basic landing oval