basic
info head

Անուշ Մելքումյան

Կենսաբանության ուսուցչուհի

Կենսաբանությունը կենդանի բնության մասին գիտելիքների համալիր է, որն ուսումնասիրում է կյանքն իր բոլոր դրսևորումներով։
Նրա զարգացումը հարստացրեց մարդու գիտելիքներն իր իսկ  կառուցվածքի և առողջության մասին։
Կենսաբանությունն իր մեջ ներառում է բազմաթիվ գիտություններ՝ բուսաբանություն, կենդանաբանություն, անատոմիա, մանրէաբանություն, ֆիզիոլոգիա, վիրուսաբանություն և այլն։


Այն ուսումնասիրում է հողերը և ստեղծում նրա բերրիության պահպանման բազմաթիվ տեխնոլոգիաներ, ինչպես նաև զբաղվում բույսերի նոր բերքատու սորտերի, կենդանիների նոր ցեղատեսակների ստեղծմամբ։ 
Կենսաբանության շնորհիվ մարդիկ սովորել են բուժել բազմաթիվ մանրէաբանական և վիրուսային հիվանդություններ։
Այս առարկայի իմացությունը շատ կարևոր է, քանի որ այսօր մարդկությունը կանգնած է առողջության պահպանման, սննդի մատակարարման, մոլորակի վրա օրգանիզմների բազմազանության պահպանման և էկոլոգիական սուր խնդիրների առաջ։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ․, 07 դեկտեմբերի, ԱՀ, ք․ Ստեփանակերտ

Կրթություն

2000թ․ ավարտել եմ Շուշիի «Խ․ Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցը։
2004թ․՝ ԱրՊՀ  «Քիմ-կենսաբանական» ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժինը։

Աշխատանքային գործունեություն

2004-2006թթ․ աշխատել եմ Ստեփանակերտի «Ե․ Չարենցի» անվան թ․ 7 միջն․ դպրոցում որպես խմբավար։
2005թ․-ից աշխատում եմ Շուշիի «Խ․ Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության և բնագիտության ուսուցչուհի։

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ։

info content