basic

Արման Ղազարյան

Հայոց եկեղեցու պատմություն

info head

Պատմության դերն ու նշանակությունն այսօր ավելի է արժևորված․ պատերազմը շարունակվում է և այն ընդգրկել է բոլոր ոլորտները, այդ թվում նաև գիտությունը։ Տեղեկատվական պատերազմներն ու պատմության կեղծումները դարձել են սովորական երևույթ, ուստի անհրաժեշտություն կա խորապես ուսումնասիրել հայոց պատմության էջերը և այն ներկայացնել առավել ճշմարիտ։ 

Հայոց պատմության անբաժանելի մի մասն էլ հայոց եկեղեցու պատմությունն է։ Այն ոչ միայն ներկայացնում է հայոց եկեղեցական կարգերն ու տոները, այլև հայոց եկեղեցու գործունեությունը՝ ստեղծման օրից մինչև մեր օրեր։  
Անգնահատելի է հայ ժողովրդի կյանքում այս առարկայից ստացած հոգևոր դաստիարակությունը։ 
Հայոց եկեղեցու ամբողջ գործունեությունը լի է վայրիվերումներով․ իր թերություններով ու առավելություններով հանդերձ՝ այն մեզ փոխանցում է արժեքներ, որոնք ապահովում են մեր հայ տեսակի պահպանումը։  Հետևաբար կարիք կա խորությամբ ուսումնասիրել այս առարկան, հասկանալ թույլ տված սխալները, գնահատել առավելությունները և այդ ամենի հիման վրա հստակեցնել առաջիկա անելիքները։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1998թ․, 21 մայիսի, ԱՀ, Հադրութի շրջան, գյուղ Մարիամաձոր   
         
Կրթություն 
   
2004-2015թթ. սովորել եմ Մարիամաձորի միջնակարգ դպրոցում։
2015-2021թթ. ընդունվել և ավարտել եմ ԱրՊՀ «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետի  «Պատմության» բաժինը՝  ստանալով «Պատմություն» առարկայի մանկավարժի բակալավրի աստիճան։
Ավարտական աշխատանքը կատարել եմ գերազանց (թեման «Հայ-թուրքական հարաբերությունները 1991-2018թթ․»):
Այժմ սովորում եմ նույն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսում։ 
Ուսանողական տարիներին զբաղեցրել եմ ուսանողական մի շարք պաշտոններ՝ Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ: 

Աշխատանքային գործունեություն

Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում որպես ՀԵՊ և ԵՕ ուսուցիչ։

Անձնական տվյալներ 

Ամուսնացած չեմ։