basic
info head

Արմինե Բալյան

Ֆիզիկայի ուսուցչուհի

Ֆիզիկա հունարենից թարգմանաբար նշանակում է բնություն։
Այն մի գիտություն է, որն ուսումնասիրում է  բոլոր բնական երևույթները, որոնք տեղի են ունենում տիեզերքում և մեր շրջապատում։


Ֆիզիկան մեզ հնարավորություն է տալիս բացահայտել շրջապատում տեղի ունեցող երևույթները և լուծել բազմաթիվ խնդիրներ։ Բնության մեջ չկա այնպիսի մի երևույթ, որի  բացատրությունը չկարողանա տալ ֆիզիկան։ Ուղղակի ճիշտ մեկնաբանելու համար պետք է լավ սովորենք և ինքներս կարողանանք տալ մեզ հուզող հարցերի պատասխանները, գտնել հետաքրքրող երևույթների բացատրությունը։

Ֆիզիկան կարևոր նշանակություն ունի գիտության բոլոր ոլորտներում, օրինակ՝ բժշկության մեջ օգտագործվող բոլոր սարքավորումները՝ ռենտգենի ապարատը, լազերային սարքերը, աշխատում են ֆիզիկայի օրենքների հիման վրա։

Ֆիզիկական երևույթների և օրենքների հայտնագործությունները միշտ իրենց հետևից բերել են տեխնիկական  խնդիրների լուծումներ, որոնք էականորեն բարեփոխել են մարդու կենցաղը ։

info content
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ․, 25 փետրվարի, ԱՀ, Հադրութի շրջան, գ․ Ջրակուս 

Կրթություն

1997-2007թթ․ սովորել եմ Ջրակուս գյուղի միջնակարգ դպրոցում։
2007-2011թթ․՝ ԱրՊՀ «Ֆիզմաթ» ֆակուլտետի «Ֆիզիկա և աստղագիտություն» բաժնում՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան։ 
2016թ․-ին անցել եմ տասնօրյա  որակավորման դասընթաց։

Աշխատանքային գործունեություն

2012-2020թթ․ աշխատել եմ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի «Գ․ Գասպարյանի» անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի։

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։