basic
info head

Գայանե Բաղդասարյան

Անգլերենի/ռուսերենի ուսուցչուհի

Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, իսկ լեզուները, որոնց միջոցով մարդիկ հաղորդակցվում են, ավելի շատ են։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե հարյուր կամ հազար, այլ միլիոնավոր մարդկանց մասին է։ 
Ինչպե՞ս է Երկիր  մոլորակի բնակչությունը հաղորդակցվում։
Այստեղ օգնության են գալիս միջազգային լեզուները, որոնք թույլ են տալիս մեզ  շփվել միմյանց հետ՝ անկախ ազգությունից ու բնակության վայրից։ 
Այդ լեզուներից են անգլերենն ու ռուսերենը։ Այս լեզուներով շփվում են տարբեր ազգության պատկանող միլիոնավոր մարդիկ։ 


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ․, ԱՀ, Հադրութի շրջան, ք․ Հադրութ

Կրթություն

1999-2003թթ․ սովորել եմ Արցախի պետական համալսարանի «Բանասիրական» ֆակուլտետի «Անգլերեն և գերմաներեն» բաժնում։
2008թ․-ին մասնակցել եմ մանկավարժական որակավորման դասընթացի։
2012թ․ անցել եմ ատեստավորման դասընթաց։

Աշխատանքային գործունեություն

2003-2020թթ․ աշխատել եմ ԱՀ Հադրութի շրջանի, Հադրութ քաղաքի «Մ․ Մանվելյանի» անվան միջնակարգ (հոսքային) դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի։
2003-2020թթ․ անցկացրել եմ  անգլերենի անհատական և խմբային դասընթացներ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ չորս երեխա։

info content