basic
info head

Գոհար Բարսեղյան

Տարրական դասարաններ

Մանկավարժությունը  բավականին դժվար ու բարդ առաքելություն  է։ Եվ ամեն մի ուսուցիչ  չէ, որ կարող է համարվել սուրբ Մաշտոցի գործի շարունակողն ու կրտսերագույն աշակերտը։ Հասարակության բոլոր անդամները կյանք են մտնում ուսուցչի  բարերար ազդեցությամբ և մի տեսակ ակնածանքով են վերաբերվում նրա գործին․ ինչն անչափ պարտավորեցնող է։ 


Մանկավարժը հոգեբան լինելուց բացի, պետք է օժտված լինի նաև մարդկային շատ որակներով, քանի որ նա ոչ միայն խոսքով է սովորեցնում, այլև իր կենսակերպով։ Նա ոչ միայն  հոգեբանորեն պետք է ճանաչի իր առջև նստած սաներին, այլև հսկի նրանց միջանձնային հարաբերությունները և ճիշտ ուղղորդի․ չէ որ մարդկանց հետ հարաբերվելը ևս մշակույթ  է։ Եվ ոչ միայն այս հարցում, այլև շատ ու շատ հարցերում նրանց համար ուսուցիչն է առաջին ուղենիշը և իդեալը։



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ․, 26 ապրիլի, ԱՀ, ք․ Ստեփանակերտ

Կրթություն

1992-2002թթ. սովորել եմ Շուշիի «Մուրացանի» անվան միջնակարգ դպրոցում։
2002-2006թթ. սովորել  և ավարտել եմ ԱրՊՀ «Տարրական կրթության  մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։

Աշխատանքային գործունեություն 
2009-2020թթ. սեպտեմբերի 27-ը աշխատել եմ ԱՀ Հադրութի շրջանի Տող գյուղի «Վ.Գրիգորյանի» անվան միջնակարգ դպրոցում որպես դասվար։
2015թ. մասնակցել եմ վերապատրաստման դասընթացի։

Անձնական տվյալներ
Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։

info content