basic
info head

Գոհար Սարդարյան

Աշխարհագրության ուսուցչուհի

Սիրում եմ իմ մասնագիտությունը և առարկան, ուստի գտնում եմ, որ շատ կարևոր է այն փաստը, որ, աշխարհագրութուն դասավանդելով, մենք աշխարհը ներկայացնենք որպես մեկ ամբողջություն։

Աշխարհագրությունը սովորեցնում է կարդալ քարտեզ, որն էլ իր հերթին օգնում է սովորողներին ճիշտ պատկերացնել աշխարհագրական առանձին օբյեկտների տեղը և դրանց տարածական փոխհարաբերությունները։ 


Աշխարհագրություն դասավանդելով ոչ միայն կարող ենք զարգացնել սովորողների կրթական մակարդակը, այլ նաև դաստիարակել նրանց հայրենասիրական ոգով։
Միայն հայրենիքը  խորապես ճանաչելով է հնարավոր ըստ արժանվույն  գնահատել նրա զարգացման հեռանկարներն ու իրական հնարավորությունները, ճիշտ կողմորոշվել համաշխարհային և տարածաշրջանային նշանակության իրադարձություններում, տեսնել մեր դեմ ծառացած մարտահրավերները և պատկերացում ունենալ դրանց դիմակայելու ուղիների վերաբերյալ։ 

 Մասնագիտական կայուն գիտելիքների, մանկավարժական տակտի ու տեխնիկական միջոցներով անց եմ կացնում հետաքրքիր դասեր, ստեղծում՝ ուսուցիչ-աշակերտ առողջ փոխհարաբերություններ։ 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ծննդավայր

1975թ․, ԱՀ, Հադրութի շրջան, գ․ Ազոխ

Կրթություն

1982-1992թթ․ սովորել եմ Հադրութի շրջանի գ․ Ազոխի միջնակարգ դպրոցում։
1992-1997թթ․՝ Արցախի պետական համալսարանի «Բնագիտական» ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժնում։
2007, 2012 և 2017 թվականներին մասնակցել և ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ստացել եմ հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի վկայական։
2019 թվականին մասնակցել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպված «Սահմանելով կրթության նոր տեսլականը» խորագրով Արցախի  կրթական առաջին ֆորումին՝ արժանանալով հավաստագրի։

Աշխատանքային գործունեություն

1997-1998թթ․ աշխատել եմ Հադրութի շրջանի Տող գյուղում որպես աշխարհագրության ուսուցչուհի։
2021 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում եմ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի «Ֆրանց Վերֆելի» անվան միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի։

Այլ տեղեկություններ

Գործունեությանս ընթացքում եղել եմ աշխարհագրություն առարկայի խմբակավար։ 2017 թվականին մասնակցել եմ 7-րդ դասարանի ուրվագծային քարտեզի ստեղծման և ձևավորման աշխատանքներին։

Աշակերտներս տարբեր տարիների մասնակցել են աշխարհագրություն առարկայի օլիմպիադայի շրջանային և հանրապետական փուլերին, գրավել մրցանակային տեղեր, որոնց համար արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների։

2017 թվականին N19 /4196/ «Դիզակ» թերթը անդրադարձել է մանկավարժական գործունեությանս՝ հրատարակելով նյութ՝   «Կոչմանը» արժանի վերնագրով։
Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։

info content