basic
info head

Հերմինե Սահակյան

Հայոց լեզու/գրականություն

Տեսնել ավելին

Հայոց լեզուն հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ամենանվիրական արգասիքն է։ Այն մշակվել ու զարգացել է դարերի ու հազարամյակների ընթացքում և մեր ժողովրդի կենդանի, տեսանելի հիշատակարանն ու կենսապատումն է։ 

Իբրև աշխարհի ամենահին, զարգացած ու ամենահարուստ լեզուներից մեկը՝ սքանչելի ու ինքնատիպ հայոց լեզուն, իր մեջ արտացոլում է մեր ժողովրդի կյանքի ողջ պատկերը․ նրա դարավոր պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պետք է յուրաքանչյուր ոք գիտակցի, որ հայերենը մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ ՈՒ ինչպես մեր պատմության օրհասական պահերին, այսօր ևս հայերենը չի ընկրկում ժամանակի և ճակատագրի հարվածներին։ Պարզապես նա մեր սիրո և հոգածության կարիքն ունի։ 

Ուրեմն ե՛կ սիրենք, սովորենք ու պաշտպանենք մեր մայր լեզուն։ 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ․, 07 դեկտեմբերի, ԱՀ Մարտակերտի շրջան, գյուղ Թալիշ

Կրթություն

1991-2001թթ․ սովորել եմ Թալիշի միջնակարգ դպրոցում։
2002-2008թթ․՝ ԱրՊՀ «Բանասիրական» ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում՝ ստանալով «բանասերի»«հայոց լեզվի և
գրականության» ուսուցչի որակավորման մագիստրոսի աստիճան։
2013թ․ մասնակցել եմ ԼՂՀ ԿԳՆ կողմից կազմակերպած «Ուսուցում և դաստիարակություն» խորագիրը կրող վերապատրաստման տասնօրյա դասընթացին։
2014թ․՝ ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ուսուցիչների առարկայան վերապատրաստման տասնօրյա դասընթացին։

info content

Աշխատանքային գործունեություն

2003թ․-ին անցել եմ աշխատանքի Թալիշի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
2010թ․-ից ղեկավարել եմ նույն դպրոցի «Հումանիտար» մեթոդմիավորումը։
2013թ․-ին նշանակվել եմ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ (ՄԿԱԳՏՏ)։
2016թ․-ին ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ (փոխտնօրեն):

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ երեք զավակ։