basic
info head

Կարինե Մովսեսյան

Ռուսերեն

Համարում եմ, որ մարդ պետք է բացի մայրենի լեզվից տիրապետի նաև օտար լեզուների։ Դա օգնում է տարբեր ազգության մարդկանց հետ շփմանը, հնարավորություն է տալիս հասկանալ այլ ազգերի մտածելակերպը։ Սիրում եմ հարուստ, գեղեցիկ, բազմազան ռուսաց լեզուն՝ այն ինձ հնարավորություն է տվել բնագիրներով ծանոթանալու համաշխարհային արժեք դարձած ռուս գրականության մարգարիտներին և այդ լեզուն դասավանդելը  դարձել է իմ կյանքի գործը։ 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967, 16 հոկտեմբերի, ՀՀ, ք․ Երևան

Կրթություն

1974-1984 թթ․ սովորել և ավարտել եմ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը,
1984-1989 թթ․ սովորել եմ Երևանի Պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, ստացել եմ բանասերի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։


Աշխատանքային գործունեություն

Համալսարանը ավարտելուց հետո աշխատել եմ Երևանի N 198 դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ,
1997 թ․ ընտանիքով տեղափոխվել եմ ԱՀ Քաշաթաղի շրջան, որտեղ աշխատել եմ ԿԳՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ ռուսաց լեզվի գծով։Մ
ծիևնույն ժամանակ դասավանդել եմ «ռուսաց լեզու» առարկա Բերձոր քաղաքի Վ․ Զատիկյանի անվան թիվ 2, ապա Վ․ Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցներում, «Բերձոր» վարժարանում։


Այլ տեղեկություններ

Որպես մանկավարժ արժանացել եմ տարբեր մրցանակների և պետական պատվոգրերի։ Տարիներ շարունակ Բերձորում կազմակերպել եմ Արցախում ռուսաց օրերին նվիրված տարբեր միջոցառումներ։ Գրեթե ամեն տարի աշակերտներս մասնակցություն են ունեցել շրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաներին և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Աշակերտներս մասնակցություն են ունեցել նաև հանրապետական նշանակություն ունեցող այլ մրցույթներում, օրինակ՝ «Լավագույն ասմունքող» հանրապետական մրցույթին, «Լավագույն շարադրություն» և այլն։


Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ։

info content