basic
info head

Մարիամ Սմբատյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Լեզուն ազգային դրոշն է։ Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու, ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու և սրտի մեջ։

Ամեն մի աշակերտ, անկախ իր հակումներից, պետք է խորապես, կատարելապես տիրապետի մայրենի լեզվին, զգա նրա ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, սովորի ճիշտ, հստակ շարադրել իր մտքերը։


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ, 16 օգոստոսի, ք․ Երևան
Կրթություն

1994-2004թթ․ ընդունվել և ավարտել եմ  Երևանի <<Վահագն Վարդևանյանի>> անվան թիվ 173 միջն․ դպրոցը։
2006 թ․-ին ընդունվել եմ  ԱՀ «Մեսրոպ Մաշտոցի» անվան պետական համալսարան, սովորել եմ<<Բանասիրական>> ֆակուլտետի «Հայոց լեզու, հայ գրականություն և հոգեբանություն» բաժնում։ 
Ավարտել եմ 2011թ․-ին։
 2008թ․-ից աշխատել եմ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի <<Վ․ Ամիրջանյանի>> անվան միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով <<Հայոց լեզու>>, <<Հայ գրականություն>>, այնուհետև նաև <<Կյանքի հմտություն>> առարկան։
Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։

info content