basic
info head

Մերի Կոստանյան

Պատմության ուսուցչուհի

Պատմությունը  գիտություն  է, որն  ուսումնասիրում  է մարդու  գործունեությունը, աշխարհայացքը, սոցիալական կապերը,  կյանքի  կազմակերպումը անցյալում ու ներկայում:

Հայաստանը և  հայ  ժողովուրդը հազարամյակների պատմություն ունեն։  Մեզանից  յուրաքանչյուրը պետք է  լավ  իմանա մեր պատմությունը, որովհետև յուրաքանչուրիցս է կախված մեր Հայրենիքի ապագան։ Անհրաժեշտ է միասնաբար  պայքարել և կերտել հայրենիքի վաղվա լուսավոր օրը։ Մեր  մշակույթով և  գիտելիքներով  պետք  է  ցույց  տանք  աշխարհին  հայ ազգի հզորությունը: 

info content

Կենսագրական  տվյալներ 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր          
1994 թ., 01 հունվարի, ՀՀ Սպիտակի  շրջան, գ. Լուսաղբյուր   
          
Կրթություն         
2001-2012 թթ. սովորել եմ ԱՀ Քաշաթաղի շրջանի Վուրգավանի միջնակարգ  դպրոցում։                   
2012-2017 թթ. ուսումս շարունակել եմ ԳՊՀ  «Իրավագիտություն» բաժնում,   
2018-2020 թթ.՝ ԱՀ «Գ. Նարեկացու» անվան համալսարանի «Պատմություն» բաժնում։  

Աշխատանքային  գործունեություն

2014-2018 թթ. աշխատել  եմ Վուրգավանի միջնակարգ  դպրոցում որպես պատմություն, հասարակագիտություն առարկաների ուսուցչուհի։
2019 թ․-ից՝ Հադրութի շրջանի Առաջամուղ  գյուղում որպես պատմություն, հասարակագիտություն առարկաների ուսուցչուհի։

Անձնական տվյալներ 
Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա: