
Մերի Մինասյան
Պատմության ուսուցչուհի
Իմ ասելիքը խրատ չէ, այլ՝ սրտի խոսք՝ հասցեագրված իմ հայրենակիցներին, որոնք ապրում են Հայրենիքից հեռու…
Ժողովրդիդ պատմության քաջատեղյակ լինելը թույլ է տալիս կապվել մայր հողի հետ, դառնալ նրա մի մասնիկն ու հպարտությամբ այդ պատմության կրողը։
Այդ պատմությունը վերելքների և վայրէջքների քառուղիներ անցած քո նախնիների մասին է։ Նրանց օրինակը քեզ կմղի հերոսական սխրանքների, և այդ ճանապարհին կբացահայտես, որ գոյություն ունի բացարձակ ու անփոխարինելի մի արժեք՝ Հայրենիք։ Այն պարտավորեցնում է յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրվածությամբ մեր հերոսական պատմության արժանավոր ժառանգորդը լինել։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ․, 02 օգոստոսի, ԱՀ, ք․ Հադրութ
Կրթություն
1990-2000թթ․ սովորել եմ Հադրութի «Միքայել Մանվելյանի» անվան միջնակարգ դպրոցում։
2000թ․ ընդունվել և 2004թ. ավարտել եմ Արցախի պետական համալսարանի «Հումանիտար» ֆակուլտետի «Պատմության» բաժինը՝ պատմության ուսուցչի որակավորմամբ։
2007 և 2015թթ․-ին մասնակցել եմ ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպված դասընթացներին:
Աշխատանքային գործունեություն
2004թ․-ից աշխատում եմ Հադրութի «Միքայել Մանվելյանի» անվան միջնակարգ (հոսքային) դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ։