basic
info head

Քրիստինե Աբրահամյան

Տարրական դասարաններ

Լինելով դասվար՝  նշանակում է լինել զինված և՛ գիտելրքներով, և՛ դասավանդման մեթոդներով։ Ըստ իս՝ դասվարի առաջին խնդիրն է կարողանալ ներթափանցել դպրոցի  շեմին ոտք դրած երեխայի հոգին, ճանաչել նրան և կարողանալ ճիշտ ուղղորդել և՛ դաստիարակության, և՛ կրթության հարցերում՝ ձևավորելով հայրենասեր, ընկերասեր, ծնողասեր և հասարակությանը պիտանի մարդ։

Կրթության համար պետք է ընտրել ճիշտ, դյուրին և աշակերտի կարողությանը համապատասխան մեթոդներ՝ հաղորդվող նյութը գիտակցորեն ըմբռնելու և յուրացրածը գործնականում  կիրառելու համար։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ․, 26 փետրվարի, ԱՀ, Հադրութի շրջան, գ․ Մեծ Թաղեր

Կրթություն

1992-2002թթ․ սովորել եմ գ․ Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցում։
2002թ․ ընդունվել և 2007թ․ ավարտել եմ ԱրՊՀ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը։ Շնորհվել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում։
2008թ․-ին երկշաբաթյա և 2015թ․-ին տասնօրյա որակավորման դասընթացներ եմ անցել։

Աշխատանքային գործունեություն

2007-2018թթ․ աշխատել եմ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի գ․ Վարդաշատի հիմնական դպրոցում որպես դասվար։
2018թ․-ից՝ ք․ Հադրութի «Մ․Մանվելյանի» անվան (հոսքային) դպրոցում՝ դասվար։
2021թ․-ի սեպտեմբերից աշխատում եմ ք․ Երևանի թիվ 37 հիմնական դպրոցում՝ դասվար։

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ։

info content